
“Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդ” ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (“ԷԵՓՖ” ՈւՎԿ ՍՊԸ) հիմնադրվել է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գործող, միակ մասնակցի` “ԷԿԼՕՖ” Հիմնադրամի կողմից, որը հանդիսանում է ECLOF International Global family-ի անդամ, (կենտրոնը` Ժնև, Շվեյցարիա), ինչպես նաև MFC` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Նոր Անկախ Պետությունների միկրոֆինանսական կենտրոնի անդամ (կենտրոնը Վարշավա, Լեհաստան):
“ԷԵՓՖ” ՈՒՎԿ ՍՊԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում` 17 հոկտեմբեր 2006թ., Լիցենզիա 17:
“ԷԵՓՖ” ՈՒՎԿ ՍՊԸ-ի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 1101, քաղաք Էջմիածին, Բաղրամյան 2:
“ԷԵՓՖ” ՈՒՎԿ ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետության տարածքում սպասարկում է վարկային ծրագրեր գլխավոր գրասենյակի և իր 3 ներկայացուցչությունների միջոցով որոնք են`
Ստեփանավանի ներկայացուցչությունը
Վարդենիսի ներկայացուցչությունը
Եղեգնաձորի ներկայացուցչությունը
“ԷԵՓՖ” ՈՒՎԿ ՍՊԸ-ի առաքելությունն է Հիմնադրի կողմից հաստատված քաղաքականությամբ վարկերիտրամադրումը և սպասարկումը
“ԷԵՓՖ” ՈՒՎԿ ՍՊԸ-ն գործունեության նպատակներն են `

Փոխառություններ և վարկեր տրամադրել գործունեության այն տեսակներին, որոնց գործունեության արդյունքում ձևավորված շահույթը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերին) բարելավելու իրենց սոցիալ-տնտեսական պայմանները և ամրապնդելու իրենց ինքնուրույնությունը, ապահովելու այն գործունեությամբ, որի համար ստանում են փոխառություններ և վարկեր և որով կստեղծեն որոշակի եկամուտներ, ինչպես փոխառությունները և վարկերը վերադարձնելու, այնպես էլ եկամուտներ ունենալու համար,

Փոխառություններ կամ վարկեր տրամադրել այն ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց, որոնք նպաստում են փոքր և միջին բիզնեսի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը,
Փոխառություններ կամ վարկեր տրամադրել Եկեղեցիներին, եկեղեցահար հաստատություններին, քրիստոնեական կազմակերպություններին, ոչ առևտրային կազմակերպություններին և ՀՀ համայնքներին, որոնք ուղղված են սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ծրագրերի կատարմանը: